ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայում է

ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայում է

ԱՄՆ պետքարտուղարը մեկնել է Թուրքիա: Էնթոնի Բլինքենը մտադիր է քննարկումներ անցկացնել նաև Հունաստանում, Հորդանանում, Կատարում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում, Արևմտյան ափին և Եգիպտոսում:
Օրակարգում, նախևառաջ, Գազայի հատվածում ստեղծված իրավիճակն է, խաղաղ բնակչությանը պաշտպանելու հնարավոր մեխանիզմները, գերիների ազատ արձակումը, մարդասիրական մատակարարումների ապահովումը, պաղեստինցիների բռնի տեղահանման և հակամարտության ընդլայնման բացառումը:
Թուրքիայում, որի հարաբերություններն Իսրայելի հետ ծայրաստիճան լարվել են, Բլինքենին կընդունեն Ռեջեփ Էրդողանը և արտգործնախարար Հաքան Ֆիդանը: Ակնկալվում է, որ բացի Գազայից, հանդիպումների օրակարգում են լինելու ՆԱՏՕ-ի ընդլայնումը, Դաշինքին Շվեդիայի անդամակցության հարցը, նաև Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի հեռանկարը:
Ավելի վաղ՝ Ռեջեփ Էրդողանն ակնարկել էր, որ Թուրքիայի խորհրդարանը հավանություն չի տա Ստոկհոլմի եվրատլանտյան ինտեգրմանը, քանի դեռ ԱՄՆ Կոնգրեսը չի հաստատել Անկարային F-16 կործանիչների վաճառքի գործարքը։