Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակումը

Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակումը



Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտում է իսրայելա-ավստրալացի գործարար Դենի Ռուբենշտեյնի հետ կապված զինված խմբավորումների վերջին դաժան հարձակումն Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա:
«Մենք կրկնում ենք մեր նախորդ հայտարարության կոչը՝ պաշտպանելու հայկական թաղամասի մշակութային ժառանգությունը և հարգելու նրա բնակիչների կամքը, որոնք շարունակում են դիմադրել իրենց հողերի բռնի յուրացմանը»,- ասված է ինստիտուտի հայտարարության մեջ:
Լեմկինի ինստիտուտն ընդգծել է, որ նման իրադարձությունները նպաստում են զանգվածային վայրագություններին և ցեղասպանությանը նպաստող միջավայրի ստեղծմանը: Նշվում է, որ  նման նախազգուշացումները կարևոր են հայերի դեմ հետագա էսկալացիան կանխելու համար:

«Մենք լիովին աջակցում ենք երուսաղեմահայության դիմադրությանը և իշխանություններին կոչ ենք անում բոլոր անհրաժեշտ միջոցներով ապահովել հայկական թաղամասի և Արևելյան Երուսաղեմի մնացած մասի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշված է հայտարարության մեջ: