Էստոնիան Ուկրաինային 1,2 մլրդ եվրո օգնություն կհատկացնի մինչև 2027 թվականը. Կարիս

Էստոնիան Ուկրաինային 1,2 մլրդ եվրո օգնություն կհատկացնի մինչև 2027 թվականը. Կարիս



Տալլինը Կիևին 1,2 մլրդ եվրո օգնություն կհատկացնի մինչև 2027 թվականը՝ հայտնել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը:
«Ուկրաինան ավելի ու ավելի լավ սպառազինության կարիք ունի։ ԵՄ ռազմարդյունաբերության հզորությունները պետք է ավելացնել, որպեսզի Ուկրաինան ստանա այն, ինչ իրեն պետք է։ Մենք չպետք է որևէ սահմանափակում ունենանք Ուկրաինային զենք մատակարարելու հարցում»,- ասել է նախագահը։

Կարիսը հավելել է, որ Էստոնիան ունի Ուկրաինայի վերականգնման կոնկրետ ծրագիր, որի համար արդարացի կլիներ օգտագործել ռուսական սառեցված ակտիվները: Նա դեմ է արտահայտվել արևմտյան սպառազինությամբ ՌԴ-ին հարվածելու սահմանափակումներին: