Թրամփը հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում 12.01.2024 . Միջազգային

Թրամփը հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում
		12.01.2024 . Միջազգային


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի դատարան է ներկայացել իր ընտանեկան ընկերության՝ Trump Organization-ի կողմից 370 միլիոն դոլարի խարդախ սխեմա կազմակերպելու մեղադրանքով, հայտնում է ABC հեռուստաալիքը:

Թրամփն իրեն անմեղ է համարել և իր նկատմամբ դատական հետապնդումն անվանել է վհուկների որս, որի համար ինքը պետք է փոխհատուցում ստանա։ Նախկին նախագահը հայտարարել է, որ դարձել է «նախագահի պաշտոնին հավակնող մեկի» կողմից հետապնդման թիրախ, իսկ նահանգի դատախազներին անվանել է «խայտառակություն»:

Մեկնաբանելով դատախազների պնդումները՝ Թրամփն ասել է, որ ֆինանսական հաշվետվությունները «կատարյալ էին», բանկերը հետ են ստացել իրենց միջոցները և գոհ են:

Թրամփն անտեսել է ելույթը քաղաքականացնելու դատավորի պահանջը և վերջինը հինգ րոպեից ընդհատել է նրա խոսքը՝ հայտարարելով ժամանակի ավարտի մասին: Քաղաքական գործիչը դատավորին մեղադրել է իրեն չլսելու համար, ինչին ի պատասխան Արթուր Էրգերնոնը խնդրել է փաստաբաններին զսպել իրենց պաշտպանյալին և ընդմիջում է հայտարարել։

Հետաքննության տվյալներով՝ Թրամփը և նրա ընտանիքի անդամներն ուռճացրել են իրենց ակտիվների արժեքը՝ շահավետ պայմաններով վարկեր ստանալու և հարկային բեռը նվազեցնելու համար։

«Այս գործը երբեք չի վերաբերել քաղաքականությանը, անձնական վրեժխնդրությանը կամ անձին: Այս գործը վերաբերում է փաստերին և օրենքին, իսկ պարոն Դոնալդ Թրամփը խախտել է օրենքը»,- ասել է գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը: Նյու Յորքի գլխավոր դատախազը փորձում է Թրամփին արգելել նահանգում անշարժ գույքի բիզնեսով զբաղվել։

Դատարանը պետք է վճիռ կայացնի մինչև հունվարի վերջ։