Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին

Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին



Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարածքին, Կիևի շրջանում և մայրաքաղաքում գործարկվել է ՀՕՊ համակարգը, լսվել են պայթյուններ:
Իշխանությունը բնակիչներին կոչ է արել թաքնվել ապաստարաններում: Լարված է իրավիճակը նաև այլ բնակավայրերում, հայտնի է խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին:

Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ երկրի Զինված ուժերը ծովային և օդային հեռահար ճշգրիտ զինատեսակներով, այդ թվում՝ «Կինժալ» գերձայնային հրթիռային համակարգով, թիրախավորել են ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտները: Գերատեսչության տվյալով՝ բոլոր թիրախները խոցվել են: