Էկվադորում ոստիկանությունն ու բանակը ուժեղացված ռեժիմով անվտանգության գործողություններ են իրականացնում

Էկվադորում ոստիկանությունն ու բանակը ուժեղացված ռեժիմով անվտանգության գործողություններ են իրականացնում



Էկվադորում անկարգությունների և բռնության կտրուկ աճի ֆոնին ոստիկանությունը և բանակն ուժեղացված ռեժիմով անվտանգության գործողություններ են իրականացնում ամբողջ երկրում: Reuters-ը գրում է, որ ռեյդերի ընթացքում հանցավոր խմբավորումների հետ կապ ունենալու կասկածանքով հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել։
Էկվադորում անվտանգային իրավիճակը կտրուկ վատթարացել է հունվարի 7-ին,երբ «Լոս Չոներոս» և «Լոս-Լոբոս» խմբավորումների առաջնորդները փախել են բանտից, ընդհանուր առմամբ 30-ից ավելի բանտարկյալ է փախուստի դիմել։ Մի շարք բանտերում անկարգություններ են սկսվել, դատապարտյալները պատանդ են վերցրել անվտանգության տասնյակ աշխատակիցների, երկրում քաոսային իրավիճակ է ստեղծվել, զինված անձինք ներխուժել են Գուայաքիլ քաղաքում TC Televisión հեռուստաալիքի շենք և ուղիղ եթերում պատանդ վերցրել ընկերության աշխատակիցներին:
Էկվադորի մայրաքաղաքի կենտրոնում ռազմական տեխնիկա է տեղակայվել։ Հայտնի է խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին: Երկրի իշխանությունը հայտարարել է, որ բռնության նոր ալիքն արձագանքն է մաֆիայի և թմրամիջոցների տարածման դեմ պայքարն ուժեղացնելու՝ նախագահ Նոբոայի ծրագրին:

Էկվադորում «ներքին զինված հակամարտության» ռեժիմ է հայտարարվել, նախագահ Դենիել Նոբոան հրամայել է զինված ուժերին և ոստիկանությանը չեզոքացնել 22 հանցավոր խմբերի: