Բրիտանիայի ոստիկանությունում ՌԴ-ի, ՉԺՀ-ի և Իրանի սպառնալիքների դեմ պայքարի ստորաբաժանում են ստեղծել 20.01.2024 . Միջազգային

Բրիտանիայի ոստիկանությունում ՌԴ-ի, ՉԺՀ-ի և Իրանի սպառնալիքների դեմ պայքարի ստորաբաժանում են ստեղծել
		20.01.2024 . Միջազգային


Բրիտանիայի ոստիկանությունը նոր ստորաբաժանում է ստեղծել, որը մասնագիտանալու է մի շարք պետությունների, առաջին հերթին՝ Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի սպառնալիքների դեմ պայքարում: Այդ մասին հայտարարել է Սքոթլենդ Յարդի ղեկավարի տեղակալ Մեթ Ջուկսը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին թշնամական պետությունների կողմից Մեծ Բրիտանիայում լրտեսության և ներքին գործերին միջամտության սպառնալիքը հասել է Սառը պատերազմի մակարդակին:

Ջուկսը նաև նշել է, որ Սքոթլենդ Յարդի ծանրաբեռնվածությունը, կապված նման բնույթի սպառնալիքների հետ, քառապատկվել է 2018 թվականի վերջից, երբ Սոլսբերիում թունավորվել էին Սերգեյ Սկրիպալը, որը Ռուսաստանում դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար, և նրա դուստրը: