Իրանի նախագահը Էրդողանի հրավերով ժամանել է Անկարա

Իրանի նախագահը Էրդողանի հրավերով ժամանել է Անկարա

Հունվարի 24-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ իր թուրք գործընկերոջ պաշտոնական հրավերով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա:
Հանդիպումը սկսվել է Անկարայի նախագահական համալիրում Իսլամական Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագահները մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր, մասնավորապես՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Նախատեսվում է նաև մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում։
Բանակցություններից հետո Էրդողանն ու Ռայիսին կանցկացնեն համատեղ մամուլի ասուլիս։
Ռայիսին պաշտոնական այցով Թուրքիայում է՝ մասնակցելու Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ութերորդ նիստին։