Իրանի նախագահը պաշտոնական այցով Անկարայում է

Իրանի նախագահը պաշտոնական այցով Անկարայում է


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդունել է պաշտոնական այցով Անկարա ժամանած Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին։ Նա Թուրքիա է ժամանել բարձրաստիճան պատվիրակությամբ։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի են ունեցել երկկողմ բանակցություններ։ Ակնկալվում է, որ երկու նախագահների մասնակցությամբ տեղի կունենա Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստը։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագահները մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր, մասնավորապես՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Նախատեսվում է նաև մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում։

Մանրամասները` ռեպորտաժում: