Հունգարիայի խորհրդարանն արտահերթ նիստ չի անցկացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության համաձայնագիրը վավերացնելու համար: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի խորհրդարանի խոսնակ Լասլո Կյովերը:
«Ընդհանուր առմամբ ես ոչ մի հրատապություն չեմ տեսնում և չեմ կարծում, որ ինչ-որ բացառիկ իրավիճակ է ստեղծվել»,- նշել է խոսնակը:
Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Այժմ Հունգարիան դաշինքի միակ երկիրն է, որի խորհրդարանը Շվեդիայի հայտի վերաբերյալ քվեարկություն չի անցկացրել: