Վրաստանի վարչապետի պաշտոնում կառաջադրվի Իրակլի Կոբախիձեն, իսկ կուսակցության նախագահի պաշտոնը կզբաղեցնի Իրակլի Ղարիբաշվիլին. Իմեդի

Վրաստանի վարչապետի պաշտոնում կառաջադրվի Իրակլի Կոբախիձեն, իսկ կուսակցության նախագահի պաշտոնը կզբաղեցնի Իրակլի Ղարիբաշվիլին. Իմեդի

Վրաստանի Կառավարության ղեկավարի պաշտոնում կառաջադրվի Իրակլի Կոբախիձեն, իսկ կուսակցության նախագահի պաշտոնը կզբաղեցնի գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է «Իմեդի» հեռուստաալիքը։
Աղբյուրի բացառիկ տեղեկություններով՝ հունվարի 24-ին տեղի է ունեցել «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստը։ Նիստում որոշվել է կուսակցության համագումարն անցկացնել փետրվարի 1-ին։
«Մեր տեղեկություններով՝ կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, իսկ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահի պաշտոնը կզբաղեցնի ներկայիս վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Իրակլի Կոբախիձեն միաժամանակ կզբաղեցնի «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղարի պաշտոնը, նշում է «Իմեդի» հեռուստաալիքը։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին