ԱՄՆ դեսպանատան զգուշացումը նախորդի հետ համեմատած՝ մեղմացում է պարունակում

ԱՄՆ դեսպանատան զգուշացումը նախորդի հետ համեմատած՝ մեղմացում է պարունակում



Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին չայցելել ՀՀ մի շարք տարածքներ առանց խիստ անհրաժեշտության՝
• Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք,
• Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք,
• Սյունիքի մարզ՝ Կապանից հարավ,
• Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ:
Վերջին ծանուցման հրապարակումից ի վեր այս անգամ նախազգուշացումը մեղմացված է:
Դեսպանատունը նաև հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին զգուշություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր սահմանների մոտ: