ԱՄՆ ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել Սիրիայի ու Իրաքի տարածքներին

ԱՄՆ ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել Սիրիայի ու Իրաքի տարածքներին



ԱՄՆ ԶՈՒ-ն Իրաքի ու Սիրիայի տարածքներին ուղղված հարվածների արդյունքում խոցել է ավելի քան 85 թիրախ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը:
ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Սիրիայի տարածքին` ի պատասխան Հորդանանում ամերիկյան ռազմական օբյեկտի վրա կատարված հարձակման, հայտնել է ABC հեռուստաալիքը` հղում անելով ամերիկյան վարչակազմի պաշտոնատար անձանցից մեկին:
«Տեղական ժամանակով 16:00-ին Կենտրոնական հրամանատարության ուժերը ավիահարվածներ են հասցրել Իրաքի ու Սիրիայի ուղղությամբ. այդ հարվածներն ուղղված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մաս կազմող հատուկ նշանակության «Ալ-Քուդս»-ի և նրա հետ կապակցված խմբավորումների դեմ: ԱՄՆ ԶՈՒ-ն խոցել է ավելի քան 85 թիրախ»,- ասված է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ գործողության մեջ ներգրավված են եղել «բազմաթիվ ինքնաթիռներ», այդ թվում՝ հեռահար ռմբակոծիչներ։ Ռմբակոծված թիրախների թվում են հրամանատարական և կառավարման կետեր, հետախուզական կենտրոններ և անօդաչու թռչող սարքերի պահեստներ, ավիահարվածների ժամանակ օգտագործվել է «ավելի քան 125 ճշգրիտ կառավարվող զինամթերք»: