Ըստ Պնկինի ՀԱՊԿ-ի շրջանակում երկխոսությունը բխում է Հայաստանի շահերից և նպաստում Հարավային Կովկասում խաղաղությանը

Ըստ Պնկինի ՀԱՊԿ-ի շրջանակում երկխոսությունը բխում է Հայաստանի շահերից և նպաստում Հարավային Կովկասում խաղաղությանը



Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում հրապարակային քննադատության փոխարեն սկսել քննարկել ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակը: Այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Մենք բոլորս շահագրգռված ենք ՀԱՊԿ գործունեության հետագա կատարելագործմամբ և որպես ռազմաքաղաքական միություն դրա արդյունավետությամբ։ Անշուշտ, դրան կնպաստեր Հայաստանի շուտափույթ վերադարձը կազմակերպության շրջանակում բնականոն և լիարժեք աշխատանքին։ Ցավոք, մեր հայ դաշնակիցներն առայժմ իսկապես հեռացել են դրանից»,- ասել է դիվանագետը։
Պանկինի խոսքով՝ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ փոխադարձ հարգալից երկխոսության շարունակությունը համապատասխանում է անվտանգության ոլորտում Երևանի շահերին և ծառայում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը: