Ընտրություններում Ալիևի հաղթանակը կարող է նպաստել տարածաշրջանում տևական խաղաղությանը. Լեբեդև

Ընտրություններում Ալիևի հաղթանակը կարող է նպաստել տարածաշրջանում տևական խաղաղությանը. Լեբեդև

Արտահերթ նախագահական ընտրություններում Ադրբեջանի գործող նախագահի հաղթանակը կարող է նպաստել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի ակտիվացմանը: Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, որը գլխավորում է ԱՊՀ դիտորդական առաքելությունը Ադրբեջանում։
«Իմ կարծիքով՝ այդ հաղթանակը կծառայի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում լրացուցիչ ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում համաձայնության հասնելուն: ԱՊՀ բոլոր երկրները խիստ շահագրգռված են խաղաղության վերականգնման այդ գործընթացի հաջող ավարտով։ Դա բխում է և տարածաշրջանի երկրների և ողջ ԱՊՀ-ի շահերից»,- ասել է Լեբեդևը։
Նա հավելել է, որ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին և փորձում է նպաստել խաղաղության վերականգնմանը: Նրա խոսքով՝ գործընթացին միացել են նաև տարածաշրջանի այլ երկրներ։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին