Կիևը և Փարիզն Ուկրաինային 10 տարով անվտանգության երաշխիքների տրամադրման մասին համաձայնագիր են ստորագրել:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գոհունակություն է հայտնել, որ Ուկրաինայի հետ նմանատիպ պայմանագրեր են կնքել նաև Գերմանիան և Մեծ Բրիտանիան:
Փաստաթղթի համաձայն՝ Ֆրանսիան 2024 թվականին մինչև 3 միլիարդ եվրոյի լրացուցիչ օգնություն կտրամադրի, ռազմական և քաղաքացիական աջակցություն կհատկացնի, որ Ուկրաինան պաշտպանի իր ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Փարիզը կնպաստի Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերական բազայի զարգացմանը:
Ֆրանսիական կողմը նաև համոզմունք է հայտնել, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը կնպաստի Եվրոպայում կայունությանը: