ԱՄՆ-ը ռուսական ֆոնդերից Էստոնիային է փոխանցել մոտ 500 հազար դոլար` Ուկրաինային օգնելու համար

ԱՄՆ-ը ռուսական ֆոնդերից Էստոնիային է փոխանցել մոտ 500 հազար դոլար` Ուկրաինային օգնելու համար



ԱՄՆ-ը բռնագրավված ռուսական ֆոնդերից Էստոնիային է փոխանցել մոտ 500 հազար դոլար՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին հայտնել են ԱՄՆ արդարադատության նախարարությունից, հավելել՝ սա առաջին նման դեպքն է:
«Առգրավված միջոցները փոխանցվում են Էստոնիային, քանի որ այս գործի հանգամանքները թույլ չեն տալիս դրանք ուղղակիորեն փոխանցել Ուկրաինային: Էստոնիան այդ միջոցները կօգտագործի վնասի գնահատումն արագացնելու և ուկրաինական էլեկտրաէներգիայի բաշխման և փոխանցման համակարգի կրիտիկական վերանորոգման նախագծի համար, որը նպատակաուղղված հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ այդ միջոցներն առգրավվել են ապօրինի գնման ցանցի բացահայտումից հետո, որը փորձում էր Ռուսաստան ներմուծել ամերիկյան արտադրության բարձր ճշգրտության հաստոց, որն օգտագործվում է ռազմական և միջուկային զենքի տարածման ոլորտում: