Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյուններն այսօր կամփոփվեն Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում: Հանդիսավոր այդ արարողության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձավ Միսաք Մանուշյանի կյանքին ու գործունեությանը, Ֆրանսիայի համար ներդրված ավանդին:
«Այսպե՞ս են ապրում մարդիկ, այսքան տասնամյակներ են անցել, այդ եղանակո՞վ է, որ մարդիկ ապրում են` ազատ. Միսաք Մանուշյանն ազատ էր, երբ քայլում էր փողոցում, երբ անցնում էր այս Պանթեոնի կողքով, որտեղ ամփոփվում է նրա աճյունը, այստեղից մի քանի քայլ այն կողմ բացահայտում էր Ֆրանսիական գրքերը, պատկերացնում` ինչպիսին կլիներ իր հայրենիքը` Հայաստանը, նա պատկերացնում էր իր հորը` Գևորգին, որին սպանել էին թուրքերը, երբ Միսաքը փոքրիկ էր, հիշում էր մորը, որ վախճանվեց հիվանդություններից ու սովից գաղթի ճանապարհին, իրադարձություններ, որ ամբողջ կյանքում նրան հետապնդում էին:
Մանուշյանն իրեն անվանում էր «ցասումով լի վագր», երբ ձերբակալեցին, բայց Մելինեն իր հետ էր բոլոր ոդիսականներում և ապրեցնում էր իրեն: Վերջնական, մշտական ընտրությունը ազատությունն էր:
Նա, որ սիրում էր սիրել, որոշում է սպանել` 43 թվականի մարտին. այդպե՞ս է, որ մարդիկ երազում են, այո, այսպես է, և այո, այստեղ է, որովհետև իրենց օտարեցին աշխարհից, և նրանք որոշեցին պայքարել»,- ասաց նա”