Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին գործակալության 35 երկրի Կառավարիչների խորհրդի հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Զապորոժիեի ատոմակայանի հետ կապված Մոսկվայի պլանները: Նախատեսված է, որ Գրոսին Ռուսաստան կմեկնի մարտի 5-ին:
Ասուլիսի ընթացքում նա հայտնել է, որ շաբաթա վերջին գործակալության թիմերն արձանագրել են կայանի շուրջ ռազմական ակտիվության աճ:
«Դա նշանակում է, որ կայանի ֆիզիկական ամբողջականությունն ակնհայտորեն վտանգված է կամ շարունակում է վտանգվել»,- շեշտել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը:
Նա ընդգծել է, որ հնարավոր չի եղել իրավիճակը հասցնել «ավելի կայուն» կետի:
Միջազգային նորությունները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: