Ֆրանսիական պաշտպանական Երեք ընկերություն ծրագրել է արտադրություն սկսել Ուկրաինայում. Լեկորնյու

Ֆրանսիական պաշտպանական Երեք ընկերություն ծրագրել է արտադրություն սկսել Ուկրաինայում. Լեկորնյու


Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն ուրբաթ հայտարարել է, որ ֆրանսիական պաշտպանական երեք ընկերություն մտադիր է այս ամռանն արտադրություն սկսել Ուկրաինայում:

 

«Ֆրանսիական կողմը ուկրաինական ընկերությունների հետ կգործակցի հատկապես ցամաքային զորքերի համար անօդաչու թռչող սարքերի և սարքավորումների, Ուկրաինայում պահեստամասերի և, հնարավոր է, զինամթերքի արտադրության ոլորտում», — նրա խոսքերը մեջբերում են արևմտյան լրատվամիջոցները:

 

Լեկորնյուի խոսքով, այդ ընկերությունների թվում, ամենայն հավանականությամբ, կլինի ֆրանս-գերմանական KNDS պաշտպանական կոնսորցիումը: Այն ստեղծվել է սպառազինություններ և ռազմական տեխնիկա արտադրող Ֆրանսիական Nexter և գերմանական Krauss-Maffei Wegmann GmbH & Co KG մեքենաշինական ընկերությունների կողմից: