Տեղեկացնում ենք, որ մարտի 19-ին Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության պատգամավոր Անդրեյ Կովաչևի հովանավորությամբ տեղի է ունենալու «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում․ Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը» խորագրով համաժողովը։ Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: