Նիգերիայում զինված անձինք առևանգել են 227 աշակերտի Կադունա նահանգի հյուսիսային Կուրիգա քաղաքում, հաղորդել է Reuters-ը։ Ըստ տեղի ուսուցիչների՝ դա եղել է 2021 թվականից ի վեր ամենախոշոր առևանգումը: Գրոհայինները դպրոցի վրա հարձակվել են առավոտյան, միջնակարգ դպրոցից առևանգել 187, իսկ նախակրթարանից՝ մոտ 40 աշակերտի։ Նահանգի ղեկավարը խոստացել է ապահովել բոլոր դպրոցականների վերադարձը: 2014 թվականին «Բոկո հարամ» ահաբեկչական խմբավորումը Նիգերիայի հյուսիսային Չիբոկ քաղաքում առևանգել էր 276 աշակերտուհու։ 2021 թվականի դրությամբ 100-ից ավելին դեռևս անհայտ կորած է համարվում։ Փրկեք երեխաներին կազմակերպության տվյալով՝ 2021 թվականի հունվարից օգոստոս Նիգերիայում առևանգվել է ավելի քան 1000 երեխա:
Միջազգային նորությունները` Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում: