ԱՄՆ-ը 300 մլն դոլարի ռազմական օգնություն է ուղարկում Կիև

ԱՄՆ-ը 300 մլն դոլարի ռազմական օգնություն է ուղարկում Կիև



ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ շուտով Ուկրաինա կուղարկեն 300 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ, որը կներառի զինամթերք, զենք և տեխնիկա։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դա բացարձակապես բավարար չէ Կիևին աջակցելու համար, և ևս մեկ անգամ Կոնգրեսին կոչ է արել հնարավորինս արագ հավանություն տալ շատ ավելի մեծ գումար հատկացնելու մասին օրենքին:
Սա երեք ամսվա ընթացքում առաջին օգնությունն է Կիևին: Վերջին անգամ Ուկրաինան ամերիկյան օգնություն է ստացել անցած տարվա դեկտեմբերի 27-ին։
Երեքշաբթի հայտնի դարձավ նաև, որ Դանիան էլ Ուկրաինային օգնության նոր փաթեթ է տրամադրելու: Այդ երկիրը Կիև է ուղարկելու 336 միլիոն դոլար արժողությամբ արկեր և հրետանային համակարգեր։