Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է երեկ Եվրոպական խորհրդարանում ընդունված «Եվրոպական Միության և Հայաստանի միջև առավել սերտ կապերի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևին:
ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն այն որակել է «անհիմն ու կողմնակալ, Ադրբեջանի նկատմամբ հերթական երկակի ստանդարտների վառ օրինակ»: Նա նշել է, որ բանաձևն առաջ է մղել Հայաստանը:
Հաջիզադեն Եվրախորհրդարանին կոչ է արել զբաղվել «ավելի լուրջ խնդիրներով», մասնավորապես՝ «ռասայական խտրականության, իսլամաֆոբիայի, այլատյացության, ծայրահեղականության և միգրանտների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի» հարցերով: