ՌԴ Մագադանի շրջանում Մի-8 ուղղաթիռ է կործանվել

ՌԴ Մագադանի շրջանում Մի-8 ուղղաթիռ է կործանվել



Ռուսաստանի Մագադանի շրջանում Մի-8 ուղղաթիռ է կործանվել՝ հայտնել են ՌԴ արտակարգ ծառայություններից։ Ուղղաթիռը տեղափոխելիս է եղել շրջանի հանքերից մեկի աշխատակիցներին:
«Ինքնաթիռում եղել է 17 ուղևոր և անձնակազմի երեք անդամ։ Անձնակազմի անդամներից մեկը մահացել է, մեկը ստացել է միջին ծանրության վնասվածքներ, երրորդը ծանր վնասվածքներ է ստացել: Սա նախնական տեղեկատվություն է: Որոշում է կայացվել բոլոր ուղևորներին տեղափոխել Մագադան՝ համոզվելու համար, որ վնասվածքներ չկան»,- ասել է շրջանի ղեկավար Սերգեյ Նոսովը։
Ողբերգության ենթադրյալ պատճառը տեխնիկական անսարքությունն է կամ բարդ պայմաններում օդաչուների սխալը։