Հայաստանը դիտարկում է Եվրամիության հետ գործընկերության հետագա խորացման հեռանկարները. Միրզոյան

Հայաստանը դիտարկում է Եվրամիության հետ գործընկերության հետագա խորացման հեռանկարները. Միրզոյան



Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ողջունել է «Եվրոպական Միության և Հայաստանի միջև առավել սերտ կապերի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևի ընդունումը Եվրախորհրդարանի կողմից:
«Ողջունելով Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունումը ձայների նման ճնշող մեծամասնությամբ և Եվրոպայի հետ Հայաստանի առավել սերտ կապերի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին հստակ ուղերձներով՝ մենք դիտարկում ենք մեր գործընկերության հետագա խորացման հեռանկարները՝ ժողովրդավարության ամուր հանձնառությամբ, տարածաշրջանում կայուն խաղաղության զարգացմամբ և կառուցմամբ»,- նշել է նախարարը X-ի իր միկրոբլոգում: