Բլինքենը դատապարտել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունը 23.03.2024 . Տարածաշրջան

Բլինքենը դատապարտել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունը
		23.03.2024 . Տարածաշրջան


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է ՌԴ Մոսկվայի մարզում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունը: 
 
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է երեկ Մոսկվայում տեղի ունեցած մահացու ահաբեկչությունը: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին և բոլորին, ովքեր տուժել են այս սարսափելի ոճրագործությունից: Մենք դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և համերաշխություն ենք հայտնում Ռուսաստանի ժողովրդին՝ այս սարսափելի իրադարձության հետևանքով զոհվածներին սգալու պահին»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ 

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին