Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. Ադրբեջանում Իրանի դեսպան 30.03.2024 . Միջազգային

Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. Ադրբեջանում Իրանի դեսպան
		30.03.2024 . Միջազգային


Իրանը միշտ պնդել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները՝ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին։
 
«Արևմտյան երկրների միջամտությունը չի կարելի հաջողված փորձ համարել: Նրանց նախաձեռնությունները չեն օգնի լուծել Հարավային Կովկասի խնդիրները, այլ միայն կբարդացնեն իրավիճակը»,- նշել է դեսպանը:
 
Նրա խոսքով՝ Թեհրանն աջակցում է տարածաշրջանում կարգավորմանն ուղղված երկկողմ և բազմակողմ շփումներին:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին