Իրանում հարձակում է եղել ոստիկանական երկու բաժանմունքի վրա

Իրանում հարձակում է եղել ոստիկանական երկու բաժանմունքի վրա



«Ջեյշ ալ-Ադլ» (Արդարության բանակ) սուննի խմբավորման անդամները հարձակվել են Իրանի հարավ-արևելքում գտնվող Ռասք և Չաբահար քաղաքների երկու ոստիկանական բաժանմունքների վրա: Այդ մասին հայտնել է Սիստան և Բելուջիստան նահանգի փոխնահանգապետ Ալիրեզա Մարհամաթին:
«Ահաբեկչություն է տեղի ունեցել Ռասքի և Չաբահարի ռազմական շտաբի վրա։ Իրավիճակը վերահսկելի է»,- ասել է նա:
Ռասքում հարձակումը ձախողվել է, ընթանում է զինյալներից տարածքի «մաքրում», հայտնել է փոխնահանգապետը։
«Ջեյշ ալ-Ադլ»-ի առնվազն երկու անդամ սպանվել է: Նշենք, որ այս շարժումն Իրանում ճանաչվել է ահաբեկչական։