Հունգարիան լրացուցիչ սահմանափակումներ կմտցնի Ուկրաինայից գյուղատնտեսական մթերքների ներմուծման վրա

Հունգարիան լրացուցիչ սահմանափակումներ կմտցնի Ուկրաինայից գյուղատնտեսական մթերքների ներմուծման վրա



Հունգարիայի կառավարությունը լրացուցիչ սահմանափակումներ կմտցնի Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման վրա՝ հունգարացի ֆերմերներին պաշտպանելու համար, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով գյուղատնտեսության նախարար Իշտվան Նադյայի հայտարարությունը:
«Ուկրաինայի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար 2022 թվականին ԵՄ-ը որոշում կայացրեց թույլ տալ առանց մաքսատուրքերի Ուկրաինայից ապրանքների ներմուծումը, ինչն էլ հանգեցրեց մեծ ավելցուկի և ցածր գների եվրոպական գյուղատնտեսական շուկայում»,- ասել է նախարարը մամուլի ասուլիսում:
Բրյուսելն, ըստ Բուդապեշտի, ի վերջո չկարողացավ պաշտպանել եվրոպացի ֆերմերներին, որոնք ի վիճակի չէին մրցակցել ուկրաինական էժան ապրանքների հետ, այդ պատճառով էլ Հունգարիան որոշել է լրացուցիչ սահմանափակումներ կմտցնել ազգային մակարդակով։
Սլովակիան էլ իր հերթին է սպառնացել արգելել Ուկրաինայից մի շարք գյուղմթերքների ներմուծումը՝ պաշտպանելու տեղացի ֆերմերների շահերը:
ԵՄ-ի հետ Ուկրաինայի առանց մաքսատուրքերի առևտրի ռեժիմը, որը ներդրվել է 2022 թվականին, ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների զգալի մասը Եվրոպա արտահանելու նպատակով, հանգեցրել է Ուկրաինայից էժան սննդամթերքի առաքումներին  հարևան երկրներ։ Լեհաստանը, Սլովակիան, Հունգարիան, Ռումինիան և Բուլղարիան հայտարարում են, որ այն մեծ վնաս է հասցրել իրենց գյուղատնտեսության ոլորտին։