Շոյգուն ուկրաինական կողմի կորուստների մասին թվեր է ներկայացրել 23.04.2024 . Միջազգային

Շոյգուն ուկրաինական կողմի կորուստների մասին թվեր է ներկայացրել
		23.04.2024 . Միջազգային


ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ շփման գծի ամբողջ երկայնքով նախաձեռնությունը ռուսական ուժերի ձեռքում է: Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Ռուսաստանի վերահսկողության տակ են անցել Դոնեցկի Պերվոմայսկոյե, Բոգդանովկա և Նովոմիխայլովկա բնակավայրերը, այլ ուղղություններով ևս գործողություններ են իրականացվում:

«Բանակը կշարունակի լուծել իր առաջ դրված խնդիրները, մինչև Ուկրաինայում հատուկ գործողության նպատակներն ամբողջությամբ չիրականացվեն»,- հավելել է նա, զգուշացրել՝ ուկրաինական լոգիստիկ կենտրոնների և արևմտյան զենքի պահեստների վրա հարձակումների ինտենսիվությունը կկրկնապատկվի։

Շոյգուի ձևակերպմամբ՝ Ռուսաստանը կավելացնի ամենապահանջված ռազմական տեխնիկայի արտադրությունը՝ ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից բխող վտանգներին համաչափ։

ՌԴ պաշտպանության նախարարը ուկրաինական կողմի կորուստների մասին թվեր է ներկայացրել: Նրա խոսքով՝ այն հասնում է 500 հազարի:

Այս տարվա փետրվարին Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում 31 հազար ուկրաինացի զինվորական է զոհվել, մինչդեռ ռուսական կողմի կորուստները, Զելենսկու խոսքով, հասնում են 500 հազարի, որից 180 հազարը՝ զոհվածներ:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին