Հանձնառու ենք ապահովել, որ նման ողբերգություն երբեք չկրկնվի. կոնգրեսական Վալադաո

Հանձնառու ենք ապահովել, որ նման ողբերգություն երբեք չկրկնվի. կոնգրեսական Վալադաո



ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն տեսաուղերձով է հանդես եկել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ:
«Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք կանգ ենք առնում` հիշելու 1,5 միլիոն հայերին, ովքեր սպանվել կամ տեղահանվել են Օսմանյան կայսրության կողմից, և կրկին հանձնառու ենք ապահովելու, որ նման ողբերգություն երբեք չկրկնվի»,- նշել է նա։