Վրաստանը Եվրամիության թեկնածու երկիր է, և ես կոչ եմ անում նրա կառավարությանը ապահովել խաղաղ հավաքների իրավունքը-Ջոզեֆ Բորել

Վրաստանը Եվրամիության թեկնածու երկիր է, և ես կոչ եմ անում նրա կառավարությանը ապահովել խաղաղ հավաքների իրավունքը-Ջոզեֆ Բորել





«Վրաստանը Եվրամիության թեկնածու երկիր է, և ես կոչ եմ անում նրա կառավարությանը ապահովել խաղաղ հավաքների իրավունքը»,- ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
«Ես խստորեն դատապարտում եմ բռնությունը Վրաստանում ցուցարարների նկատմամբ, ովքեր խաղաղ ցույց էին անում՝ ընդդեմ արտաքին ազդեցության մասին օրենքի։ Վրաստանը Եվրամիության թեկնածու երկիր է, և ես կոչ եմ անում նրա կառավարությանը ապահովել խաղաղ հավաքների իրավունքը, ուժի կիրառումը ճնշելու համար անընդունելի է»,- գրում է Ջոզեֆ Բորելը X-ում։