Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը





Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Լիագումար նիստում տեղի ունեցած քվեարկության ժամանակ նախագծին կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ 23 պատգամավոր։
Օրենսդիր մարմինը 2-րդ ընթերցմամբ օրինագիծը քննարկել է հոդված առ հոդված 2 օր։ Ե՛վ երեկ, և՛ այսօր գործընթացն ընթացավ մեծամասնական և ընդդիմադիր պատգամավորների հստակ վեճերի ֆոնին։
Տեղեկության համար՝ «Վրացական երազանք» խմբակցության կողմից արդեն երկրորդ անգամ նախաձեռնած «Թափանցիկություն ապահովելու նպատակով» օրենքի նախագծով նախատեսվում է գրանցել այնպիսի ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց և լրատվամիջոցների, որոնց եկամուտները՝ ավելի քան. 20% – ստացվում է դրսից՝ որպես օտարերկրյա տերության շահերն իրականացնող կազմակերպություն։
Նախագծի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ով համարվում է «օտար տերության շահեր կրող կազմակերպություն», պետք է պարտադիր կերպով գրանցվի հանրային ռեգիստրում: Գրանցման պահին անհրաժեշտ կլինի  ներկայացնել եկամուտը ։ Միևնույն ժամանակ կազմակերպությունները պարտավորություն կունենան ամենա տարի  լրացնել ֆինանսական հայտարարագիր։