Եվրամիությունը նախատեսում է լրացուցիչ 2 մլն եվրո հատկացնել Ադրբեջանին ականազերծման համար. Կոոպման

Եվրամիությունը նախատեսում է լրացուցիչ 2 մլն եվրո հատկացնել Ադրբեջանին ականազերծման համար. Կոոպման



Եվրամիությունը նախատեսում է լրացուցիչ 2 մլն եվրո հատկացնել Ադրբեջանին ականազերծման համար: Այդ մասին Բաքվում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանը:
«Այսօր ես շատ ուրախ եմ հայտարարելու, որ այս տարի լրացուցիչ 2 մլն եվրո դրամաշնորհային ֆինանսավորում է հատկացվում՝ ականազերծման ոլորտում կարողությունների հետագա ամրապնդման նպատակով լրացուցիչ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար»,- ասել է պաշտոնյան: