Ավստրիան մտադիր չէ դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ. Շալենբերգ

Ավստրիան մտադիր չէ դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ. Շալենբերգ



Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդեր Շալենբերգը հայտարարել է, որ հանրապետությունը մտադիր չէ դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ:
Ավելի վաղ լրատվամիջոցներում հաղորդագրություններ են տեղ գրել, որ Վիեննան մտադիր է խորացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը:
Շալենբերգի խոսքով՝ Ավստրիան ձգտում է տեղեկատվության փոխանակման համակարգ հաստատել այլ չեզոք պետությունների՝ Իռլանդիայի, Մալթայի և Շվեյցարիայի հետ, որպեսզի «չեզոք երկրների մասին չմոռանան»: