Հարյուրավոր բանտապահներ բողոքի ցույց են անցկացրել ամբողջ Ֆրանսիայում՝ շրջափակելով բանտերը, իշխանությունների ուշադրությունը հրավիրելու իրենց մասնագիտության վտանգների վրա:
Բողոքի ցույցերը սկսվել են բանտարկյալ Մուհամեդ Ամրային Ռուանի դատարանից Էվրո քաղաքի բանտ տեղափոխող մեքենայի վրա հարձակման հաջորդ օրը: Հարձակման հետևանքով զոհվել է բանտային ծառայության երկու աշխատակից, երեքը վիրավորվել են։
Ըստ Ֆրանսիայի ՆԳՆ տեղեկության՝ ավելի քան 450 ոստիկան է ներգրավված Ամրային և նրան փախուստի հարցում օգնածներին որոնմանը։
Բանտապահների արհմիությունները պահանջում են ավելի լավ ֆինանսավորում և աշխատանքային պայմաններ: Մասնավորապես՝ նրանք պահանջում են տրամադրել զրահամեքենաներ, բանտարկյալների տեղափոխման համար հատուկ մեքենաներ ու համապատասխան զենքեր։