Խճճված լարերի խնդիրը Ախալքալաքի փողոցներում

Խճճված  լարերի խնդիրը  Ախալքալաքի փողոցներում





Ախալքալաքում գրեթե չկա այդպիսի փողոց, որտեղ չլինեն խճճված հոսանքի, համացանցի, հեռախոսակապի և անգամ խորհրդային տարիներից մնացած լարերը, որոնք լուրջ խոչընդոտ են հանդիսանում քաղաքի տեսքի բարելավմանը։ Հրդեհ բռնկվելու վտանգը ևս չի բացառվում։

Շատ մունիցիպալիտետներում այս խնդիրը մասամբ լուծված է։ Չօգտագործվող լարերը վերացվել են, մնացածն էլ՝ բաժանելով համապատասխան տեսակների, անցկացվել են հատուկ լարատարերով կամ գետնի տակից։

Բացի Ախալքալաքի կենտրոնական փողոցներից, նույն իրավիճակն է մնացած բոլոր փողոցներում։ Դրա հետ մեկտեղ չեն բացառվում նաև վթարված սյուները։