Իրանում նախագահի արտահերթ ընտրությունը կանցկացվի 50 օրվա ընթացքում

Իրանում նախագահի արտահերթ ընտրությունը կանցկացվի 50 օրվա ընթացքում



Առաջիկա 50 օրվա ընթացքում Իրանում կանցկացվի նախագահի արտահերթ ընտրություն։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Սալեհ Ջոկարը։
Թեհրանում երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահից հետո տեղի է ունեցել կառավարության խորհրդի արտահերթ նիստ՝ առաջին փոխնախագահ Մուհամմադ Մուխբարի նախագահությամբ, հաղորդում է իրանական պաշտոնական IRNA գործակալությունը։
Մայիսի 19-ին կործանվել է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում նախագահ  Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը։ Նախագահի հետ են եղել նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը: