Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին Իրան է ժամանել 1980 թվականին Թեհրանի և Կահիրեի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո առաջին անգամ, հայտնում է Alalam-ը։
Նախարարը ժամանել է Թեհրան՝ հարգանքի տուրք մատուցելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի զոհերի հիշատակին։ Եգիպտոսի ԱԳՆ ներկայացուցիչը պարզաբանել է, որ Շուքրին հայրենիք կվերադառնա հրաժեշտի արարողությունից հետո։
Եգիպտոսն ու Իրանը հարաբերությունները խզել են, երբ Եգիպտոսի իշխանությունները ապաստան են տվել Իսլամական հեղափոխության ժամանակ գահընկեց արված շահ Մոհամմեդ Ռեզա Փահլավիին։ Հարաբերությունների խզման առիթներից մեկն էլ եղել է եգիպտա-իսրայելական հաշտության պայմանագրի ստորագրումը։