Արդարադատության միջազգային դատարանը Հաագայում մայիսի 24-ին որոշում է կայացրել Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ՝ Հարավային Աֆրիկայի խնդրանքով։ Որոշման մեջ, որը կարդացել է Լիբանանը ներկայացնող դատավորը, ասվում է, որ Ռաֆահում իրավիճակն ավելի է վատացել գործողության մեկնարկից ի վեր, և անհրաժեշտություն է առաջացնել փոփոխել նախկին հրամանները:
Ըստ նոր որոշման՝ «Իսրայելը պարտավոր է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը և ցանկացած գործողություն Ռաֆահի շրջանում, որը կարող է բացասաբար ազդել քաղաքի խաղաղ բնակչության վրա»։
Դատարանը Իսրայելից պահանջել է նաև անհապաղ բացել Եգիպտոսի հետ սահմանային անցակետերը՝ հումանիտար օգնության մուտքը Գազա թույլ տալու համար: Ինչպես նաև արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու ցեղասպանության մեղադրանքները հետաքննող ՄԱԿ-ի ցանկացած հանձնաժողովի մուտքը Գազայի հատված:
Իսրայելը նախապես զգուշացրել էր, որ չի ենթարկվի պատերազմի դադարեցում պահանջող որևէ որոշման։
Ի դեպ, այն պահին, երբ Հաագայում ընթերցվում էր Ռաֆահում գործողությունը դադարեցնելու մասին դատարանի որոշումը, Իսրայելի օդային ուժերը ակտիվ հարվածներ էին հասցնում Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին։