ՀՀ-ում Բելգիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժած բնակիչներին 27.05.2024 . Միջազգային

ՀՀ-ում Բելգիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժած բնակիչներին
		27.05.2024 . Միջազգային


ՀՀ-ում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ ՀՀ-ում Բելգիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժած բնակիչներին և ցավակցում տարերային աղետի զոհ դարձած անձանց ընտանիքներին:

Ավելի վաղ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն էր X-ի իր միկրոբլոգում անդրադարձել Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած տարերային աղետին:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին