Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան 02.06.2024 . Տարածաշրջան

Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան
		02.06.2024 . Տարածաշրջան


Իրանի Կարմիր մահիկի մարդասիրական օգնությունը տեղափոխող բեռնատարները հատել են հայ-իրանական սահմանը: Այս մասին հայտնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից:
 
«Իրանի Կարմիր մահիկը, լինելով Հայկական Կարմիր խաչի ընկերության գործընկեր, առաջարկել է աջակցություն Լոռու մարզի աղետից տուժած քաղաքացիներին»,- հայտնում են ընկերությունից։
 
Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն:
 
Բեռտնատարները Երևանում դիմավորելու են Իրանի դեսպանության և Կարմիր մահիկի ներկայացուցիչներն ու Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը։
 

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին