ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հունիսի 15-16-ը կմասնակցեն Ուկրաինային նվիրված միջազգային խորհրդաժողովին:
Սպիտակ տան տվյալով՝ Հարիսը համաժողովի ընթացքում կընդգծի Վաշինգտոնի վարչակազմի հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների հիման վրա արդար և կայուն խաղաղության հաստատմանը:
Ուկրաինայի հարցով Խաղաղության համաժողովը նախատեսված է հունիսի 15-16-ը Բյուրգենշտոկ հանգստավայրում: