Մբապեն տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»

Մբապեն տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»



Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»՝ նշված է ակումբի պաշտոնական կայքում։
Պայմանագիրը կնքվել է 5 տարով՝ մինչև 2028-2029 թթ․ մրցաշրջանի ավարտը։ Տրանսֆերի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Մբապեն մեկնաբանել է տեղափոխությունը «արքայական ակումբ», նշել, որ շատ հուզված է և անհամբեր սպասում է մադրիդցիների հետ հանդիպմանը։
«Երազանքս իրականացավ: Ես այնքան ուրախ և հպարտ եմ, որ միացել եմ իմ երազանքների ակումբին»,- ասել է ֆրանսիացի հարձակվողը։