Պուտինը Շոյգուին նշանակել է Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համակարգող

Պուտինը Շոյգուին նշանակել է Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համակարգող



ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին նշանակել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համակարգող, հայտնում է ՌԻԱ-Նովոստին։
«Քանի որ հարցերը բազմաբնույթ են, հարկավոր է ապահովել համապատասխան տեխնիկայի մուտքը պաշտպանության նախարարություն։ Այստեղ ողջ այդ աշխատանքի անկախ համակարգողի կարիք կա։ Այդ համակարգողը կլինի Անվտանգության խորհրդի քարտուղարը»,- ասել է նա։