Մոդիի դաշինքը ստացել է քվեների մեծամասնությունը, նա կարող է պաշտոնավարել երրորդ ժամկետով

Մոդիի դաշինքը ստացել է քվեների մեծամասնությունը, նա կարող է պաշտոնավարել երրորդ ժամկետով



Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը հաստատել է, որ Ազգային ժողովրդավարական ​​դաշինքը՝ իշխող Բհարաթիա Ջանաթա կուսակցության (BJP) գլխավորությամբ, ապահովել է խորհրդարանական մեծամասնությունը։
Պաշտոնական տվյալներով՝ Նարենդրա Մոդին և նրա դաշնակիցները Ստորին պալատում ստանում են 292 տեղ 543-ից:
«Այսօրվա հաղթանակն աշխարհի ամենամեծ ժողովրդավարության հաղթանակն է»,- դիմել է Նարենդրա Մոդին իր կուսակցության կենտրոնակայանում հավաքվածներին։
Ըստ ԶԼՄ-ների՝ համընդհանուր ընտրության արդյունքը լուրջ հարված էր վարչապետին, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ իր համախոհներին խոստացել էր հասնել 400 մանդատի՝ «սուպեր մեծամասնության»: Այժմ 73-ամյա Մոդին, ըստ դիտորդների, ստիպված կլինի հաշվի նստել իր կոալիցիոն գործընկերների հետ, որոնք քաղաքական կշիռ են ստանում։
Չնայած հարաբերական ձախողմանը՝ Մոդին խոստացել է կատարել իր հիմնական նախընտրական խոստումը՝ ՀՆԱ-ով Հնդկաստանի տնտեսությունը դարձնել երրորդը (Հնդկաստանը ներկայումս վարկանիշում 5-րդն է): Նա նաև հայտարարել է, որ կզարգացնի պաշտպանական արտադրությունը, կստեղծի աշխատատեղեր երիտասարդների համար, կավելացնի արտահանումը և կօգնի ֆերմերներին:
Եթե Մոդին երրորդ անգամ ստանա վարչապետի պաշտոնը, ապա դա կլինի Հնդկաստանի պատմության մեջ երկրորդ դեպքը. նրանից առաջ այդ պաշտոնը երեք անգամ զբաղեցրել է միայն անկախ Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն։