Ղազախստանն ակնկալում է 10-12 մլրդ դոլար ծախսել ատոմակայանի կառուցման համար 05.06.2024 . Միջազգային

Ղազախստանն ակնկալում է 10-12 մլրդ դոլար ծախսել ատոմակայանի կառուցման համար
		05.06.2024 . Միջազգային


Ղազախստանը՝ ատոմակայանի կառուցման հարցը համապետական հանրաքվեով հաստատվելու դեպքում, ակնկալում է 10-12 միլիարդ դոլար ծախսել ատոմակայանի կառուցման համար, ասվում է «Էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման մասին» օրենքի նախագծի խորհրդատվական փաստաթղթում:
 
Փաստաթղթի համաձայն, եթե ընտրողները հավանություն տան ատոմակայանի կառուցմանը, ապա այն կկառուցվի մինչև 2035 թվականը՝ հանրապետության բյուջեի միջոցներով։ Փաստաթուղթը հրապարակվել է հունիսի 5-ին և հանրային քննարկման փուլում կլինի մինչև 2024 թվականի հուլիսի 27-ը։
 
2023 թվականի սեպտեմբերին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է երկրում ատոմակայանի կառուցման վերաբերյալ ազգային հանրաքվե անցկացնել։ Նրա կարծիքով՝ Ղազախստանը, լինելով աշխարհում ուրանի խոշորագույն արտադրողներից մեկը, պետք է ունենա իր ատոմակայանը։
 
Նախկինում կատարված ուսումնասիրությունների արդյունքներով՝ Ալմաթիի շրջանի Ուլկեն գյուղի տարածքն ընտրվել է որպես ատոմակայանի կառուցման համար առավել նախընտրելի տարածք։ Բալխաշ լճի ջուրն էլ կօգտագործվի կայանի հովացման համար։
 
Ղազախստանում ատոմակայանի կառուցման նախագիծը նախատեսվում է իրականացնել ներդրողների միջազգային հիմնադրամի միջոցով։ Երկրի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ աշխատանքը կարող է տևել մինչև 10 տարի։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին