Իլհամ Ալիևը և Իրանի նախագահի պաշտոնակատարը հեռախոսազրույց են ունեցել

Իլհամ Ալիևը և Իրանի նախագահի պաշտոնակատարը հեռախոսազրույց են ունեցել


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իրանի նախագահի պաշտոնակատար, առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերին հեռախոսազրույց են ունեցել: Հեռախոսազրույցի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է, որ երկու պետությունների միջև առկա են պատմականորեն բարեկամական, բարիդրացիական հարաբերություններ, իսկ ժողովուրդների միջև եղբայրական հարաբերություններ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Նախիջևանը Ադրբեջանին կապող՝ Իրանի տարածքով անցնող ավտոմոբիլային հաղորդակցության ստեղծման աշխատանքներին։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։