Ուկրաինային ցանկացած ռազմական մատակարարում էսկալացիայի նոր փուլ է նշանակում. Պեսկով

Ուկրաինային ցանկացած ռազմական մատակարարում էսկալացիայի նոր փուլ է նշանակում. Պեսկով


Ուկրաինայի հետ բանակցային գործընթաց սկսելու հիմքեր Մոսկվան ներկայումս չունի, քանի որ Կիևը փակել է բոլոր դռները՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը:

 

«Շարունակում ենք հասնել մեր նպատակներին հատուկ ռազմական գործողության միջոցով»,- հավելել է Դմիտրի Պեսկովը։

 

Նա շեշտել է, որ պատերազմի բոլոր նպատակներին հասնելը Մոսկվայի առանցքային առաջնահերթությունն է։ Պեսկովը նախազգուշացրել է, որ Ուկրաինային ցանկացած ռազմական մատակարարում էսկալացիայի նոր փուլ է նշանակում: «Ռուսաստանը պատրաստ է դրան, մենք հակազդման միջոցներ ունենք»,- ասել է Կրեմլի խոսնակը:

 

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը խոստացել էր համարժեք արձագանք տալ Ռուսաստանի տարածքն արևմտյան զենքով թիրախավորվելու դեպքում: Ռուսաստանի նախագահը զգուշացրել է՝ «Մոսկվան կարող է հեռահար զենք ուղարկել աշխարհի տարբեր շրջաններ, որտեղից Ուկրաինային զենք մատակարարող երկրներին շոշափելի հարվածներ կհասցվեն»: